Արմինֆո.Ոսկերչության ոլորտում համագործակցությունը հայ-ղազախական համագործակցության ավանդական բնագավառներից մեկն է։ Այդ մասին մայիսի 27-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի համապատասխան հարցին։
Նրա խոսքով՝ արդեն երկու տարի է, ինչ բանակցություններ են ընթանում փոխգործակցության որոշ պայմանների արդիականացման շուրջ, թե՝ որքանով դրանք պետք է համապատասխանեն ժամանակակից շուկայական պայմաններին, սահմանվում են Նուր Սուլթանում եւ Ալմաթիում երկու ոսկերչական տների ստեղծման նոր նախագծի պարամետրերը:
ՙԱվելին, ամեն տարի Նուրսուլթանում և Ալմաթիում անցկացվում են տարբեր խոշոր միջազգային ոսկերչական ցուցահանդեսներ, որոնց մասնակցում են նաև հայ վարպետները։ Եվ կա ոչ թե մեկ, այլ մի քանի տաղավարներ։ Դա յուրովի փուլային ճանապարհ է հայ ոսկերիչների համար՝ նվաճելու Ղազախստանի սպառողական շուկան՚, - ասել է դեսպանը, հավելելով, որ այս ոլորտում մրցակցությունը բավականին մեծ է: