Արմինֆո.Ես կառավարությանը կոչ եմ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել մի շարք դատավորների եւ դատախազների նկատմամբ՚, - մայիսի 24-ին անցումային արդարադատության հարցերի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Արամ Մանուկյանը:
Նա նշել է, որ անցումային արդարադատության հարցն ավելի շուտ քաղաքական է, քանի որ միտված է երկրում իշխանափոխությունն ամրագրելուն։ Մանուկյանը նաեւ ընդգծել է, որ դատական իշխանությունը սաբոտաժ եւ դեմարշ է կազմակերպում Հայաստանի նոր իշխանությունների դեմ: ՙԵս երկրի իշխանություններին կոչ եմ անում անհապաղ "վիրահատական միջամտություն" իրականացնել դատական համակարգում։ Ավելին, ես պատրաստ եմ հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանին ներկայացնել այն դատավորների և դատախազների ցուցակը, որոնց պետք է քրեական հետապնդման ենթարկել՚, - նշել է Մանուկյանը։
Լսումների ընթացքում շատ կտրուկ ելույթ է ունեցել նաև ՙՍասնա Ծռեր՚ կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։ Նա նշել է, որ պետությունը նման է հիվանդ օրգանիզմի, որին կարող են բուժել միայն օրենքն ու ազատ դատական համակարգը, որոնք նույնպես այսօր լուրջ հիվանդ են։ Մենք պետք է գնահատենք իրավիճակը, ինչից հետո որոշենք մեր հետագա քայլերը՚, - ընդգծել է Ավետիսյանը։ Նա նաև նշել է, որ ՙՍասնա Ծռեր՚ կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ երկրում անհրաժեշտ է ներդնել անցումային արդարադատություն՝ իր բոլոր մեխանիզմներով՝ նախկին իշխանություններին ջրի երես հանելու նպատակով: