Արմինֆո.Մինչև 2020 թվականը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կառուցման և վերակառուցման աշխատանքները ամբողջությամբ կավարտվեն։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որն այսօր ծանոթացել է աշխատանքների ընթացքին։
Նա շնորհակալություն է հայտնել "Քարտու" հիմնադրամին և Բիձինա Իվանիշվիլիին նախագծի ֆինանսավորման համար։ "Կարելի է ասել, որ հայկական թատրոնը նորից է կառուցվում, քանի որ այնպիսի ծանր վիճակում էր, որ վերականգնման ենթակա չէր։ Քաղաքը կունենա եւս մեկ գրավիչ կենտրո: Այս նախագիծը "Քարտու" հիմնադրամն իրականացնում է Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսավորմամբ։ Ես ողջունում եմ նման նախագծերի իրականացումը։ Մինչեւ 2020 թվականը հայկական թատրոնն ամբողջությամբ կավարտվի", - հայտարարել Է Կալաձեն, հաղորդում է “Գրուզիա-օնլայնը”: