Արմինֆո.Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևան Ալմաթիում Եվրասիական մեդիա ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՂՀ օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը, կողմերն ընդգծել են Ղազախստանի խորհրդարանի Սենատի եւ Հայաստանի Ազգային ժողովի բարեկամության խմբի պատգամավորների միջեւ օրերս կայացած հանդիպման ակտուալությունը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունը:
Հայաստանի նախագահը նշել է Եվրասիական մեդիա համաժողովի մեծ ներուժը, որը միավորում է միջազգային խոշորագույն մեդիակառույցների ներկայացուցիչներին եւ համաշխարհային մակարդակի փորձագետներին:
Ամենամյա ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհն այսօր. ձևափոխվող իրականությունե խորագրով, մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և պետական ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: