Արմինֆո. ՀՀ պետական սահմանի «Բագրատաշենե անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ:
Պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:
Նշենք, որ այսօր առավոտից ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ստուգումներ են իրականացնում <Բագրատաշեն> մաքսակետում, երկիր չեն թույլատրվում Թուրքիայից ժամանած բեռները։ Անցակետի մոտ հավաքվել են մարդիկ, ովքեր բողոքում են, որ իրենց բեռը բաց չեն թողնում ։