Արմինֆո. Արցախի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում վերահաստատում են միացյալ Հայոց ինքնիշխան պետության մաս լինելու քաղաքական վճռականությունը: ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում ասվում է.
ՙՄենք՝ ազգային-պետական պատասխանատվությամբ առաջնորդվող արցախահայության ներկայացուցիչներս, վերահաստատում ենք միացյալ Հայոց ինքնիշխան պետության անքակտելի, անօտարելի և լիիրավ մաս լինելու և Արցախում օրինավոր պետական իշխանություն հաստատելու քաղաքական վճռականությունը: Միացումը համազգային գերակա նպատակն է՝ Արցախի և ողջ Հայաստանի անվտանգությունն ու ազգային պետականակերտումը երաշխավորող օրակարգը՚:
Հայտարարության ներքո ստորագրել են «Անկախության Սերունդ» կուսակցությունը,
«Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբը, «Արցախի Հանրապետական» կուսակցությունը, «Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը», «Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբը,
«Ինքնություն և միասնություն» կուսակցությունը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը,
«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ, «Ռամկավար Ազատական» կուսակցությունը, «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը, Գագիկը Ավանեսյանը ՝ Հադրութից, «Աշխարհ» Ռազմավարական կենտրոնի տնօրեն Հրաչյա Արզումանյանը,
ԱրՀ ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, Ալեքսանդր Քանանյանը՝ Քարվաճառից:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ