Երեթշաբթի, 21 Մայիսի 2019 14:41
Մարիաննա Մկրտչյան

ԵԽԽՎ-ում արձագանքել են դատարանների գործունեությունն արգելափակելու Փաշինյանի կոչին

ԵԽԽՎ-ում արձագանքել են դատարանների գործունեությունն արգելափակելու Փաշինյանի կոչին

Արմինֆո. ԵԽԽՎ - ում արձագանքել են դատարանների գործունեությունն արգելափակելու  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:

 

<Շահագրգիռ քաղաքական կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա>, - ասված Է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա ) եւ Անդրեյ Շիրցելի (Սլովենիա) հայտարարության մեջ, որը հրապարակվել Է կազմակերպության կայքում այն բանից հետո, երբ մայիսի 19-ին Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը:

 

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ կոչը հնչել է այն բանից հետո, երբ դատավորը որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին:

 

<Կցանկանայինք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը իրավունքի գերակայության անհրաժեշտ պայման է, ուստի իրավունքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական սուբյեկտների կողմից որեւէ միջամտության բացակայությամբ: Գոյություն ունեն հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսիք են վերադաս դատարան բողոքը՝ վիճարկելու դատարանի որոշումը, որը կասկածելի է թվում: Օրենքի գերակայության պահպանումը պահանջում է այնպիսի ընթացակարգերի պահպանում, որոնք գոյություն ունեն բոլոր քաղաքացիների պաշտպանության համար՝ անկախ նրանց ով լինելը>, - ասված Է ԵԽԽՎ-ի հաղորդագրության մեջ ։  Դրա հետ մեկտեղ, համազեկուցողները խոստովանում են, որ հանրության արձագանքը դատարանի այս որոշմանը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության դեռեւս ցածր մակարդակը:  <Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, եւ մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դատական համակարգում խորը բարեփոխումների ձգտման, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ այդ հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելու նրա ցանկության մասին>, - ընդգծվում է ԵԽԽՎ հայտարարության մեջ: Մայիսի 20-ի առավոտից քաղաքացիները, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, փակել են բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշել է, որ Հայաստանի դատական համակարգը վիրահատական միջամտության կարիք ունի, քանի որ չունի հանրային վստահություն ։  Փաշինյանի այս գործողությունները հետևեցին այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ փոխվեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի