Արմինֆո. ԵԽԽՎ - ում արձագանքել են դատարանների գործունեությունն արգելափակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:
<Շահագրգիռ քաղաքական կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա>, - ասված Է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա ) եւ Անդրեյ Շիրցելի (Սլովենիա) հայտարարության մեջ, որը հրապարակվել Է կազմակերպության կայքում այն բանից հետո, երբ մայիսի 19-ին Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ կոչը հնչել է այն բանից հետո, երբ դատավորը որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին:
<Կցանկանայինք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը իրավունքի գերակայության անհրաժեշտ պայման է, ուստի իրավունքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական սուբյեկտների կողմից որեւէ միջամտության բացակայությամբ: Գոյություն ունեն հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսիք են վերադաս դատարան բողոքը՝ վիճարկելու դատարանի որոշումը, որը կասկածելի է թվում: Օրենքի գերակայության պահպանումը պահանջում է այնպիսի ընթացակարգերի պահպանում, որոնք գոյություն ունեն բոլոր քաղաքացիների պաշտպանության համար՝ անկախ նրանց ով լինելը>, - ասված Է ԵԽԽՎ-ի հաղորդագրության մեջ ։ Դրա հետ մեկտեղ, համազեկուցողները խոստովանում են, որ հանրության արձագանքը դատարանի այս որոշմանը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության դեռեւս ցածր մակարդակը: <Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, եւ մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դատական համակարգում խորը բարեփոխումների ձգտման, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ այդ հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելու նրա ցանկության մասին>, - ընդգծվում է ԵԽԽՎ հայտարարության մեջ: Մայիսի 20-ի առավոտից քաղաքացիները, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, փակել են բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշել է, որ Հայաստանի դատական համակարգը վիրահատական միջամտության կարիք ունի, քանի որ չունի հանրային վստահություն ։ Փաշինյանի այս գործողությունները հետևեցին այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ փոխվեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ։