Արմինֆո. Արցախի նախագահ Բակո Սահակյանն առավոտից Երեւանում է եւ հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական-քաղաքական շրջանակների հետ:
Ինչպես հաղորդել են ԱրմԻնֆո-ի աղբյուրները, այդ հանդիպումների ընթացքում Սահակյանը բացատրում է իր դիրքորոշումն ու մոտեցումները վերջին գործընթացների եւ դրանից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այսօր երեկոյան նա մտադիր է նույն օրակարգով հանդիպել Հայաստանի խորհրդարանականների հետ։
Նշենք, որ հենց Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ է փոփոխվել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։ Այս որոշումը դժգոհություն է հարուցել հասարակության մի մասի շրջանում, որը պահանջել է ազդել դատարանի վրա՝ այն վերանայելու նպատակով։
Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մայիսի 20-ի առավոտից դատարանների շենքերի դիմաց ժողովրդի մոբիլիզացիայի մասին։ Այսօր էլ նա տեղեկացրեց, որ Հայաստանի դատական համակարգը "վիրաբուժական" բարեփոխումների կարիք ունի, քանի որ հանրային վստահություն չունի։
Ստեղծված իրավիճակի լույսի ներքո Հայաստանի հասարակական-քաղաքական որոշ շրջանակներում Սահակյանի հասցեին մեղադրանքներ են հնչել այն մասին, որ նա իր արարքով պառակտել է հայ հասարակությունը։