Արմինֆո. ՀՅԴ ներկայացուցիչները մայիսի 23-ին հանրահավաք են կազմակերպելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթյանը։ Նա նշել է, որ առաջիկայում կուսակցության ներկայացուցիչները հանդես կգան հայտարարությամբ, իսկ առայժմ ինքը ցանկանում է հայտնել, որ մայիսի 23-ին ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա կուսակցության հանրահավաքը:
Հետգրության մեջ նշվում է, որ ՀՅԴ գերագույն մարմինը գոհունակություն է հայտնում Հայաստանում իրենց ընկերների և համակիրների զգոնության և գիտակցված պահվածքի համար։