Արմինֆո. <Freedom House> միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքենն անդրադարձել է դատարանների գործունեությունն արգելափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:
Միջազգային կազմակերպության փորձագետը Twitter-ի իր միկրոբլոգում կոչ է արել չմիանալ Փաշինյանի կոչին եւ չմասնակցել այդ ակցիային: Միաժամանակ նա գրել է. <Հետհեղափոխական Հայաստանում միշտ առկա էր վտանգը, որ Փաշինյանը, չկարողանալով արագ ու կայուն կերպով վերափոխել երկիրը, կրկին կտրվի պոպուլիզմին, որի շնորհիվ իշխանության է եկել>: