Արմինֆո. Դատարանների շենքերի արգելափակման ակցիան ուղղված չէ դատական համակարգի դեմ, այլ արձագանք է այն անձանց հնարավոր միջամտությանը, որոնք սխալմամբ կարծում են, որ դատարանները կարող են խամաճիկ դառնալ որեւէ մեկի ձեռքում: Մայիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ <Իմ քայլը> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ։
Այն հարցին, թե արդյոք Մակունցը չի կարծում, որ գործողությունները կարող են դիտարկվել որպես սահմանադրական կարգի խախտում, քանի որ շատ փորձագետներ հայտարարել են, որ դատարանների մուտքերը արգելափակելու կոչը հակաօրինական բնույթ է կրում եւ ուղղակի ճնշում է դատական համակարգի վրա, խմբակցության ղեկավարը նշել է. <Հայաստանում իշխանության բոլոր ճյուղերը պատկանում են ժողովրդին, եւ այն ամենը, ինչ կատարվում է հիմա, արձագանք է դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների խորը անվստահության>: