Արմինֆո. Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
<Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը>,- գրել է նա: