Արմինֆո.: Հայաստանում դատարանների մեկուսացումն աննախադեպ է համաշխարհային պրակտիկայում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է փաստաբան, իրավական հարցերով միջազգային փորձագետ, ՄԻԵԴ կոլեգիայի անդամ Արա Ղազարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ նախօրեին հնչեցրած կոչի համաձայն, քաղաքացիները առավոտյան ժամը 08:30-ից փակում են հանրապետության տարածքում գտնվող բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: Ժամը 12: 00-ին ուղիղ եթերում սպասվում է վարչապետի ելույթը` <դատաիրավական համակարգում ստեղծված իրավիճակի և այդ ոլորտում ժողովրդի իշխանության հաստատման վերաբերյալ կարևոր հայտարարությամբ >:
<Իմ հիշողությունում դատավարության պատմության մեջ դատարանների մեկուսացում, շենքի մուտքի արգելափակում, որտեղ արդարադատություն է իրականացվում, պարզապես չի եղել ։ Եվ ինձ թվում է, որ նման բան, սկզբունքորեն, չպետք է լինի նաև մեր երկրում ՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում։ Կարծում եմ՝ նման իրավիճակը, վարչապետի ելույթի բուն բովանդակությունը հղի է մեծ ռիսկերով ու վտանգներով նախ և առաջ հենց մեզ համար>, - ընդգծեց նա ։
Փորձագետի գնահատմամբ, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ այլ ինչ են, քան երկրի Սահմանադրությամբ երաշխավորված կարեւորագույն իրավունքի՝ իշխանության երկու ճյուղերի՝ գործադիր եւ դատական, տարանջատման սկզբունքի կոպտագույն խախտում: Ղազարյանն այս առումով զգուշանում է գործադիրի նման նախաձեռնության անկանխատեսելի հետեւանքներից։
<Ընդ որում, խոսքը ամենեւին էլ չի սահմանափակվում իշխանության դատական ճյուղի համար ռիսկերով: Դատական իշխանությունն արդեն վտանգների տակ է եղել բավական երկար ժամանակ։ Առայժմ դատարանների մոտ ստեղծված իրավիճակը հանգեցրել է վերջիններիս աշխատանքի կազմալուծման ։ Արդյունքում արդեն տուժել են կոնկրետ մարդիկ ՝ հայցվորներ, պատասխանողներ, կալանավորված անձինք ։ Եվ, վերջապես, ինձ համար ընդհանրապես անհասկանալի է, թե ինչպես պետք է և ինչպես կպահի իրեն նման լուրջ և պայթունավտանգ իրավիճակում Ոստիկանությունը>, - ամփոփել է Ղազարյանը ։