Արմինֆո.SME Banking Club-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված «Caucasus’19ե 5-րդ տարածաշրջանային համաժողովում մայիսի 17-ին Ամերիաբանկը հաջողությամբ ներկայացրեց ՓՄՁ-ների համար նախատեսված օնլայն բիզնես վարկերի տրամադրման սքորինգային համակարգը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, համաժողովի կազմակերպիչները մասնակից բանկերի շարքում առանձնացրել են 2018թ. ամենանորարար բանկերին, որոնց շնորհվեց հավաստագիր: Ամերիաբանը ևս արժանացավ այդ հավաստագրին:
Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրեցին սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները և ներդրման 5 ամսում ունեցած հաջողությունները, որոնք տպավորիչ էին: Ընդամենը 5 ամսում Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելում ՓՄՁ հաճախորդների աճը կազմել է 60%: Նույն ժամանակահատվածում սքորինգային համակարգով օնլայն տրամադրված վարկերի ծավալը ՓՄՁ վարկերի պորտֆելում կազմել է 89%, իսկ քանակը` 94%:
Հիշեցնենք, որ 1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ: