Arminfo.info



 Ուրբաթ, 17 Մայիսի 2019 16:32

Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի շարունակվող շահարկումների հետ կապված հայտարարությամբ

Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի շարունակվող շահարկումների հետ կապված հայտարարությամբ

Արմինֆո. Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի շարունակվող շահարկումների հետ կապված հայտարարությամբ:

 

<Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։

 

Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթերի կամայական մեկնաբանման ակնառու օրինակներից է։

 

Այս առումով հարկ է նշել, որ հատկապես` միջազգային խաղաղությանը վտանգ չներկայացնող լոկալ հակամարտությունների կարգավորման համար ՄԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսվում է դիմել, առաջին հերթին, տարածաշրջանային կազմակերպություններին: Այս մոտեցմամբ էր առաջնորդվում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում` ի սատարումն ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի ջանքերին ձեռնպահ մնալով ուղղակի միջնորդական նախաձեռնություններից, ինչն ուղղակիորեն ամրագրված է բանաձևերում: Հենց այս պատճառով էլ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարամետրեր կամ սկզբունքներ չեն սահմանվել: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերում, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարների հայտարարություններում արտահայտված միջազգային հանրության դիրքորոշման համաձայն՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը գտնվում է ԵԱՀԿ իրավասության ներքո, որը ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային է հանձնել միջնորդական առաքելություն իրականացնելու մանդատ:

 

Բացի այդ, ինչպես և ցանկացած փաստաթուղթ, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չեն կարող դիտարկվել ժամանակի համատեքստից և դրանց ընդունման հանգամանքներից դուրս։ Բոլոր չորս բանաձևերն ընդունվել են ակտիվ մարտական գործողությունների շրջանում՝ նպատակ ունենալով վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով կարգավորելու նպատակով, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը։ Այն փաստը, որ 1994 թ. մայիսի 12-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այլևս Արցախին առնչվող բանաձևեր չի ընդունել, նույնպես հաստատում է, որ այդ կառույցը չի զբաղվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցով։

 

Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չեն իրականացվել հենց Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես հրաժարվում էր ժամանակին և լիարժեք կերպով իրականացնել բոլոր բանաձևերի հիմնական պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում։ Առաջին բանաձևի ընդունման պահից մինչև 1994 թ․ մայիսին կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումն անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է ժամանակավոր զինադադարի մասին պայմանավորվածությունները կամ հրաժարվել երկարաձգել դրանք։ Խաղաղություն երաշխավորելու և իրեն ռազմական գործողությունների դադարեցման պարտավորություններով կաշկանդելու չկամության ֆոնին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին պաշտոնական Բաքվի հղումները ռազմական առավելության հասնելու նպատակ էին հետապնդում՝ պատերազմը շարունակելու համար։

 

Բացի այդ, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի նպատակամետ քաղաքականությունը, վստահության ամրապնդման ու լարվածության թուլացման նպատակով միջոցներ ձեռնարկելու նրա չկամությունը, հայատյացության խրախուսումը, հրաժարումն Արցախի հետ ուղիղ բանակցություններ վարելուց, բոլոր հնարավոր միջոցներով Արցախը մեկուսացնելու փորձերը, ինչպես նաև մասնագիտացված մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցերին խոչընդոտելը հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մեջ տեղ գտած մի շարք պահանջների և կոչերի, մասնավորապես՝ զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք դժվարացնում են հակամարտության խաղաղ կարգավորումը (բանաձևեր 822, 853), անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական և թշնամական գործողությունները՝ կայուն հրադադար հաստատելու նպատակով (բանաձև 822), բանակցություններ վարել կողմերի միջև ուղիղ շփումների միջոցով (բանաձև 853), ապահովել ԵԱՀԽ Մինսկի համաժողովի անհապաղ հրավիրում՝ հակամարտության բանակցված կարգավորման հասնելու նպատակով (բանաձև 874), տարածաշրջանում վերականգնել տնտեսական և էներգետիկ կապերն ու հաղորդակցության ուղիները (բանաձև 853), ապահովել մարդասիրական օգնության տրամադրմանն ուղղված միջազգային գործունեության անարգել իրականացում (բանաձևեր 822, 853, 874)։

 

Ադրբեջանի կողմից այդ բանաձևերի սաբոտաժը և փորձերը՝ դրանք օգտագործել ամբողջովին հակառակ նպատակներին հասնելու և ռազմական գործողությունների շարունակումն արդարացնելու համար, ստեղծեցին մի իրավիճակ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն այլևս նոր բանաձևեր չընդունեց։

 

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարությունը և Բիշքեկյան արձանագրությունը, որը 1994 թ․ մայիսի 5-8-ը ստորագրվել էր Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից, ճանապարհ են հարթել վերոհիշյալ երեք կողմերի ռազմական ղեկավարների միջև 1994 թ․ մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման համար։

 

Ադրբեջանի փորձերը` որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձևերի առանձին դրույթները, որոնք հենց ինքն է խաթարել 26 տարի առաջ, հակասում են բարեխղճության սկզբունքին։ Հղում կատարելով այդ բանաձևերին՝ պաշտոնական Բաքուն իրականում փորձում է հասնել արդյունքի (ռազմական առավելության ապահովում), որը հակասում է բանաձևերի նպատակներին (հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով)։ Պաշտոնական Բաքվի կողմից ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի և, ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքի նորմերի ոչ համարժեք մեկնաբանման հերթական ապացույցն է բանակցություններ վարելու համաձայնությունը որպես ադրբեջանական կողմի փոխզիջում ներկայացնելու փորձը։ Միևնույն ժամանակ, վեճերի խաղաղ կարգավորումը՝ ներառյալ բանակցությունների միջոցով, ՄԱԿ-ի կանոնադրության իրավականորեն պարտադիր պահանջ է և չի կարող սակարկության առարկա լինել:

 

Բացի այդ, 2008 թ. մարտի 14-ին Ադրբեջանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձևի ընդունում՝ դրանով իսկ հաստատելով, որ Անվտանգության խորհուրդը չի զբաղվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, իսկ նրա կողմից 1993 թ․ ընդունված 4 բանաձևերը չեն կարող կիրառվել որպես կարգավորման սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կանոնադրության հոդված 12-ի կետ 1-ի համաձայն՝ «Այն ընթացքում, երբ Անվտանգության խորհուրդը որևէ վեճի կամ իրավիճակի առնչությամբ իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, Գլխավոր ասամբլեան այդ վեճի կամ իրավիճակի վերաբերյալ չի կարող որևէ հանձնարարական ներկայացնել, եթե Անվտանգության խորհուրդը չդիմի այդպիսի խնդրանքովե: Ուշագրավ է, որ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, դեմ են քվեարկել Գլխավոր ասամբլեայի տվյալ բանաձևին։

 

Անհիմն են նաև Բաքվի նկատառումներն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը փորձում է որպես իր դիրքորոշման հաստատում ներկայացնել Մինսկի համաժողովի առաջին նախագահ Մարիո Ռաֆաելլիի վաղ նամակներից մեկը՝ այդուհանդերձ անտեսելով և՛ բանակցությունների ձևաչափի շուրջ քննարկման ընդհանուր համատեքստը, և՛ տվյալ հարցի առնչությամբ ԵԱՀԿ-ում ընդունված հետագա որոշումները։ Հարկ է նշել, որ 1992 թ․ սեպտեմբերի 23-ին՝ վերոհիշյալ նամակն ուղարկելուց ընդամենը մեկ շաբաթ անց, Մարիո Ռաֆաելլին նոր նամակ է հղել ԵԱՀԽ Գործող նախագահ Յոզեֆ Մորավչիկին։ Նամակում Մինսկի համաժողովի նախագահն ընդգծում է, որ «Իտալիայի նախագահությունն անշեղորեն հավատարիմ է եղել և շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ «ընտրված և այլ ներկայացուցիչներե բանաձևը թույլ չի տալիս խտրություն դնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական կողմերի միջևե։ Այնուհետև Մարիո Ռաֆաելլին նշում է, որ «նման տարբերակում սահմանող մանդատի դասակարգումն արդարացված կլիներե։ Նամակում ասվում է․ «Հայկական ծագում ունեցող բնակչությունը, անշուշտ, հիմնական շահագրգիռ կողմն է հանդիսանում ոչ միայն այն պատճառով, որ թվով 4 անգամ գերակշռում է ադրբեջանական ծագում ունեցող բնակչությանը, այլև, քանի որ նա իրականացնում է տարածքի դե ֆակտո վերահսկում, ինչպես նաև հանդիսանում է ստատուս քվոյի փոփոխման մեջ շահագրգռված կողմ։ Այսպիսով, յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի համար նա (Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը՝ Արցախի ԱԳՆ) հանդիսանում է ադրբեջանական կառավարության հիմնական զրուցակիցըե։

 

Հակամարտության հետագա ընթացքը համոզիչ կերպով ցուցադրել է, որ Արցախը դրա հիմնական կողմերից մեկն է։ Այդ մասին են վկայում նաև Արցախի և Ադրբեջանի միջև անցկացված մի շարք ուղիղ բանակցությունները, ներառյալ՝ բարձրագույն մակարդակով հանդիպումը, ինչպես նաև 1993 թ․ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղղակի ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի և դրա երկարաձգման մասին։ 1993 թ․ Արցախի կարգավիճակը որպես հակամարտության լիարժեք կողմ ճանաչվել է միջազգային հանրության կողմից, ինչն այնուհետև իր արտացոլումն է գտել ինչպես ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձևում, որին Ադրբեջանը հղում է անում, այնպես էլ ԵԱՀԽ Բուդապեշտի 1994 թ․ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում։

 

Ինչպես մենք բազմիցս նշել ենք, համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի, հակամարտության կողմեր են հանդիսանում կրակի դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի պայմանավորվածությունները հաստատած կողմերը։

 

Անհրաժեշտ ենք համարում հերթական անգամ հիշեցնել, որ 1994 թ․ մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից։ 1994 թ․ հուլիսի 26-27-ը Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումըե:

 

1994 թ․ օգոստոսի 29-ին Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով, որոնցում հրապարակայնորեն հաստատել են կրակի դադարեցման մասին համաձայնագրերը պահպանելու իրենց պարտավորությունները։

 

1994 թ․ օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված էր․ «Մոսկվայում ողջունում են այս օրերին Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում արված հատուկ հայտարարությունները, որոնցում գոհունակություն է հայտնվում առ այն, որ հակամարտության բոլոր կողմերը պահպանում են Լեռնային Ղարաբաղի շուրջ և հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ից ՌԴ միջնորդությամբ հաստատված հրադադարը։ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից հրադադարի մասին հրամանների վերահաստատումը, հնարավոր խախտումների մեջ մեղավոր անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարելը, հրադադարի ռեժիմը պահպանելու ընդգծված վճռականությունը՝ ընդհուպ մինչև զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական համաձայնագրի կնքումը, մեծացնում են վստահությունն այն բանի հանդեպ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Ղարաբաղում խաղաղ կարգավորման գործընթացը կարելի է անշրջելի դարձնելե։

 

1994 թ․ նոյեմբերի 12-ին՝ հրադադարի ռեժիմը պահպանելուց 6 ամիս անց, Մինսկի խմբի գործող նախագահ Անդրես Բյուրները հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «գոհունակությամբ ողջունել եմ այսօր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդների կողմից հրապարակված հուսադրող հայտարարությունները, որոնցում նրանք կրկին վերահաստատում են հրադադարը պահպանելու իրենց աներկբա պարտավորությունները՝ ընդհուպ մինչև ավելի լայն քաղաքական համաձայնագրի ստորագրումըե։ Անհրաժեշտ է նաև նշել, որ հայտարարության տեքստը կողմերին էին առաջարկել Անդրես Բյուրները և ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։

 

1995 թ․ փետրվարի 3-ին Մինսկի խմբի համանախագահությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկով դիմել է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ղեկավարությանը։ Բոլոր երեք կողմերի համաձայնությունը ստանալուց հետո միջնորդներն Ադրբեջանին, Հայաստանին և Արցախին ծանուցում են ուղարկել համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, ինչպես նաև ուղիղ անհետաձգելի կապ հաստատելու համար նշել են Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում գործող կառավարական միջքաղաքային կապի հեռախոսահամարները։

 

Բոլոր այդ փաստերը կասկածի տեղիք չեն տալիս, որ Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի՝ հրադադարի մասին համաձայնագիրը հաստատած կողմերին վերաբերող ձևակերպումը ենթադրում է Ադրբեջանը, Հայաստանը և Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։ Այդ հարցում վերջնականապես պարզություն է մտցվել ԵԱՀԿ Գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչի կողմից, ով 1995 թ․ մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ և «վերահաստատել կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ նախորդ որոշումները, ինչը ենթադրում է հակամարտության մեջ ներգրավված երկու մասնակից պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացին, ներառյալ՝ Մինսկի համաժողովըե։

 

Հենց այդ եռակողմ ձևաչափով են բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում շարունակվել մինչև 1997 թ․ ապրիլը, երբ, փաստորեն, խափանվել են Ադրբեջանի կողմից, որը փորձում էր որպես կարգավորման հիմք պարտադրել 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովին իր կողմից ներկայացված ոչ փոխզիջումային առաջարկները։

 

Ուշագրավ է, որ երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսեցին կայանալ բարձրագույն մակարդակով երկկողմ հանդիպումներ, ԵԱՀԿ-ն երկկողմ զրույցը չէր դիտարկում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին փոխարինող։ Մասնավորապես, 1999 թ․ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից պետությունները, իրենց սատարումը հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությանը և կոչ անելով շարունակել այն, միաժամանակ հույս են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները կվերսկսվեն>,-ասված է հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Այս տեմպերով Այս տեմպերով "դեմարկացիան" կհասնի նաև Երևան. Փաշինյանը տավուշցիներին նշել է անհապաղ Ադրբեջանին 4 գյուղ հանձնելու անհրաժեշտությունը
Փաշինյանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, հանդիպել է տավուշցիների հետ. հանդիպման մանրամասներն առայժմ չեն հաղորդվումՓաշինյանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, հանդիպել է տավուշցիների հետ. հանդիպման մանրամասներն առայժմ չեն հաղորդվում
Ստոլտենբերգ. Թուրքիայի ԶՈՒ-ի հետ ադրբեջանական զինված ուժերի սերտ համագործակցությունն ամրապնդում է Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններըՍտոլտենբերգ. Թուրքիայի ԶՈՒ-ի հետ ադրբեջանական զինված ուժերի սերտ համագործակցությունն ամրապնդում է Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հայաստանն ու Ադրբեջանը տեւական հակամարտությունից հետո կայուն խաղաղության հասնելու հնարավորություն ունենՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հայաստանն ու Ադրբեջանը տեւական հակամարտությունից հետո կայուն խաղաղության հասնելու հնարավորություն ունեն
Իրավապաշտպաններ. Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդինԻրավապաշտպաններ. Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
Երևանում բուհերի շենքերը կմիավորվեն մեկ կազմակերպությունում և կհանձնվեն միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կառավարմանը. ՓաշինյանԵրևանում բուհերի շենքերը կմիավորվեն մեկ կազմակերպությունում և կհանձնվեն միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կառավարմանը. Փաշինյան
Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հետևել են ԱՄՆ նախագահի նախնական ընտրություններինՀայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հետևել են ԱՄՆ նախագահի նախնական ընտրություններին
Հնդիկ ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալը գիրք է հրատարակել Հայաստանում իր արկածների մասինՀնդիկ ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալը գիրք է հրատարակել Հայաստանում իր արկածների մասին
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասինՀայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին
Տավուշի նախկին ղեկավարը պետությանը կվերադարձնի ավելի քան 1,5 մլն դոլարՏավուշի նախկին ղեկավարը պետությանը կվերադարձնի ավելի քան 1,5 մլն դոլար
Ջո Բայդեն. ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հասնելունՋո Բայդեն. ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հասնելուն
ԱԳ նախարարի տեղակալ. Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խորացումն ու առաջընթացը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից էԱԳ նախարարի տեղակալ. Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խորացումն ու առաջընթացը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Զախարովա. ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի  երկրի իրական կարիքների, այլ ոչ թե Արևմուտքի հետ Զախարովա. ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների, այլ ոչ թե Արևմուտքի հետ "սիրախաղի" վրա
Ալիևը հավաստիացնում է. այսօր տարածաշրջանն ավելի մոտ է աշխարհին, քան երբևէԱլիևը հավաստիացնում է. այսօր տարածաշրջանն ավելի մոտ է աշխարհին, քան երբևէ
Երեք տխուր պատմություն զեղծարարների մասինԵրեք տխուր պատմություն զեղծարարների մասին
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԵվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Պարույր Հովհաննիսյան. ԵՄ-ի հետ Հայաստանի վիզային ռեժիմի դյուրացման հարցում հետընթաց էՊարույր Հովհաննիսյան. ԵՄ-ի հետ Հայաստանի վիզային ռեժիմի դյուրացման հարցում հետընթաց է
Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին. պատգամավորԸնդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին. պատգամավոր
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն 2023 թվականին ձգտել է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետՍտոլտենբերգ. ՆԱՏՕ-ն 2023 թվականին ձգտել է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ
Պետեր Ստանո. Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելՊետեր Ստանո. Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել
Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Արցախի Ծար գյուղում գտնվող 13-րդ դարի խաչքարըԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Արցախի Ծար գյուղում գտնվող 13-րդ դարի խաչքարը
Զատուլին. Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդումը կպահանջի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերանայումԶատուլին. Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդումը կպահանջի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերանայում
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքները մնացել են անփոփոխ. ԱԳՆՀայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքները մնացել են անփոփոխ. ԱԳՆ
Ընդդիմադիր. Հայաստանի կառավարությունը տապալել է իր ծրագիրը, այդ թվում ՝ ՀԱՊԿ գծովԸնդդիմադիր. Հայաստանի կառավարությունը տապալել է իր ծրագիրը, այդ թվում ՝ ՀԱՊԿ գծով
Ֆիդանը հավաստիացնում է. Ի հայտ է եկել Հարավային Կովկասը խաղաղության և կայունության տարածաշրջանի վերածելու հիանալի հնարավորությունՖիդանը հավաստիացնում է. Ի հայտ է եկել Հարավային Կովկասը խաղաղության և կայունության տարածաշրջանի վերածելու հիանալի հնարավորություն
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու շուրջ բանակցություններ չենք վարումՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու շուրջ բանակցություններ չենք վարում
ՀՀ ԱԳՆ. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում Երևանի և Բաքվի միջև փոխըմբռնումն այսօր ավելի մեծ է, քան մեկ ամիս առաջՀՀ ԱԳՆ. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում Երևանի և Բաքվի միջև փոխըմբռնումն այսօր ավելի մեծ է, քան մեկ ամիս առաջ
Արամ Ավետիսն իր 4-րդ գիրքը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմինԱրամ Ավետիսն իր 4-րդ գիրքը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմին
Մարսելում տեղի է ունեցել Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հանդիսավոր բացումըՄարսելում տեղի է ունեցել Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հանդիսավոր բացումը
"Նիկոլ դավաճան". ՀՅԴ-ի ակցիան՝ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի դիմաց
Փորձագետ. Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի եւ ներգրավվող ուժերի կազմի մեջ էՓորձագետ. Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի եւ ներգրավվող ուժերի կազմի մեջ է
Վարդգես Սուրենյանցի Վարդգես Սուրենյանցի "Սալոմե" գլուխգործոցը վերադառնում է Ազգային պատկերասրահ
Մուրադ Մերզուկին՝ Մուրադ Մերզուկին՝ "Նռան գույնը" ներկայացման մասին. "Ես հավատարիմ եմ մնացել Փարաջանովի վիզուալ մտածողությանը, բայց, միևնույն ժամանակ, պահպանել եմ իմ անձնական մեծ ազատությունը"
ՀՀ մշտական ներկայացուցիչ. ՄԱԿ-ը և ԱԽ-ը դեռ պետք է ընդունեն հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած խախտումների լրջությունը և մտածեն դրանք կանխելու անկարողության մասինՀՀ մշտական ներկայացուցիչ. ՄԱԿ-ը և ԱԽ-ը դեռ պետք է ընդունեն հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած խախտումների լրջությունը և մտածեն դրանք կանխելու անկարողության մասին
Գեներալ. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատումԳեներալ. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատում
Միրզոյանը ողջունել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևըՄիրզոյանը ողջունել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
Մեծ Բրիտանիայի վարչապետ. Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարվա նոյեմբերին կստորագրեն խաղաղության պայմանագիրըՄեծ Բրիտանիայի վարչապետ. Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարվա նոյեմբերին կստորագրեն խաղաղության պայմանագիրը
Հնդկաստանի դեսպան. Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումն ավելի ամուր հիմք է տվել երկկողմ հարաբերություններինՀնդկաստանի դեսպան. Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումն ավելի ամուր հիմք է տվել երկկողմ հարաբերություններին
Լևոն Ստեփանյանը չի բացառել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկրում ռուս սահմանապահների  գտնվելու մասին պայմանագրի չեղարկումըԼևոն Ստեփանյանը չի բացառել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկրում ռուս սահմանապահների  գտնվելու մասին պայմանագրի չեղարկումը
ԿԳՄՍՆ-ը Հայաստանի դպրոցներում ԿԳՄՍՆ-ը Հայաստանի դպրոցներում "Մարտական փառքի անկյունները" հեռացնելու վերաբերյալ որևէ հրաման չի արձակել
Նախարար.  պետական բուհերի խոշորացումն օրենքի պահանջ էՆախարար.  պետական բուհերի խոշորացումն օրենքի պահանջ է
Գեներալ. Գեներալ. "Զվարթնոց"-ից ռուս սահմանապահների դուրս բերման հարցը քաղաքականացվում է
Նախարար. նոր համակարգի կիրառման արդյունքում արդեն դուրս է գրվել ավելի քան 90 հազար էլեկտրոնային դեղատոմսՆախարար. նոր համակարգի կիրառման արդյունքում արդեն դուրս է գրվել ավելի քան 90 հազար էլեկտրոնային դեղատոմս
Երեխայի մահվան պատճառը պարզելու համար պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. նախարարԵրեխայի մահվան պատճառը պարզելու համար պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. նախարար
ԱԱԾ. անհրաժեշտ է Ադրբեջանի հետ բանակցություններ սկսել գերիների և անհետ կորածների հարցի շուրջԱԱԾ. անհրաժեշտ է Ադրբեջանի հետ բանակցություններ սկսել գերիների և անհետ կորածների հարցի շուրջ
Հայ թյուրքագետը Սյունիքի համար Նախիջևանի ճակատագիրն է կանխատեսումՀայ թյուրքագետը Սյունիքի համար Նախիջևանի ճակատագիրն է կանխատեսում
Հայաստանի ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Կայուն զարգացման նպատակների իրականացման Երևանի հանձնառությունըՀայաստանի ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Կայուն զարգացման նպատակների իրականացման Երևանի հանձնառությունը
Փաշինյանը լայն հանրային քննարկման կոչ է արել՝ Հայաստանի կողմից ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելու առնչությամբՓաշինյանը լայն հանրային քննարկման կոչ է արել՝ Հայաստանի կողմից ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելու առնչությամբ
Հայտարարություն. Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն էՀայտարարություն. Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է
Ամերիկայի հայկական համագումարը հիասթափված է ֆինանսական օգնության չափից, որը Բայդենի վարչակազմն առաջարկում է տրամադրել Հայաստանին 2025 թվականինԱմերիկայի հայկական համագումարը հիասթափված է ֆինանսական օգնության չափից, որը Բայդենի վարչակազմն առաջարկում է տրամադրել Հայաստանին 2025 թվականին
ՊԵԿ-ը տեղեկացնում է առցանց խանութներից պատվերի ստացման նոր կարգի մասինՊԵԿ-ը տեղեկացնում է առցանց խանութներից պատվերի ստացման նոր կարգի մասին
ԱԺ խոսնակ. Հայաստանը մտադիր է ակտիվորեն աշխատել ԵՄ բանաձևի դրույթների իրագործման ուղղությամբԱԺ խոսնակ. Հայաստանը մտադիր է ակտիվորեն աշխատել ԵՄ բանաձևի դրույթների իրագործման ուղղությամբ
Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներինԵվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներին
Ապրիլի 15-ից Հայաստանում կմեկնարկեն պահեստազորայինների նոր եռամսյա հավաքներըԱպրիլի 15-ից Հայաստանում կմեկնարկեն պահեստազորայինների նոր եռամսյա հավաքները
Քննչական կոմիտեն հաղորդել է ահաբեկչության երկու դեպքի առնչվող գործի բացահայտման մասինՔննչական կոմիտեն հաղորդել է ահաբեկչության երկու դեպքի առնչվող գործի բացահայտման մասին
Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունըԵվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը
Հայաստանը մտադիր է իր օրենսդրությունը համապատասխանեցնել ՄՔԴ պահանջներին. Արդարադատության նախարարությունՀայաստանը մտադիր է իր օրենսդրությունը համապատասխանեցնել ՄՔԴ պահանջներին. Արդարադատության նախարարություն
Արցախի տեղեկատվական շտաբը հայկական ԶԼՄ-ներին կոչ է արել զերծ մնալ Արցախի իշխանությունների վրա անհիմն հարձակումներիցԱրցախի տեղեկատվական շտաբը հայկական ԶԼՄ-ներին կոչ է արել զերծ մնալ Արցախի իշխանությունների վրա անհիմն հարձակումներից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համարԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
ՌԴ դեսպանատուն. Խորապես վրդովված ենք ՌԴ դեսպանատուն. Խորապես վրդովված ենք "Պաշարված Լենինգրադի երեխաների" հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից և ակնկալում ենք մեղավորների պատասխանատվության ենթարկում
Հայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. ՓաշինյանՀայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. Փաշինյան