Արմինֆո.Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ըստ ամենայնի, չի օգնի "Արսենալին" Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչում, հաղորդում է The Times-ը:
Լոնդոնյան ակումբը մտադիր է 30-ամյա ֆուտբոլիստին թողնել Լոնդոնում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նաեւ թիմում չեն ցանկանում, որ այդ գործոնը շեղի թիմին "Չելսիի" հետ սկզբունքային խաղից առաջ։ Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանը, որի քաղաքացին է Հենրիխը, հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ՝ ՙԼեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության պատճառով՚։ Նաև նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հայերին մուտքի արտոնագիր չեն տալիս, թեեւ ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի ԱԳՆ-ն պատրաստ է ընդառաջել Մխիթարյանին՝ եւ ապահովել նրա մասնակցությունը եզրափակիչ խաղին: Մխիթարյանն ավելի վաղ արդեն երկու անգամ բաց է թողել հանդիպումներն Ադրբեջանում. այս մրցաշրջանում նա չի մասնակցել "Ղարաբաղի" հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի հանդիպմանը, իսկ ավելի վաղ, հանդես գալով "Բորուսիայում", չի կարողացել խաղալ "Գաբալայի" հետ: "Արսենալում" հիասթափված են այս իրավիճակից, բայց հասկանում են, որ պետք է նման լուծման գնան ՝ կոնֆլիկտից և լարված իրավիճակից խուսափելու համար, փաստում է աղբյուրը։
Արմինֆո. Անգլիական ՙԱրսենալ՚ ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան եւ ավագ Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում 4:2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել իսպանական ՙՎալենսիայի՚ նկատմամբ եւ դուրս եկել մրցաշարի եզրափակիչ: