Արմինֆո.ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ:
Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: