Արմինֆո. Մեկնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցն ԱՄՆ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԽ մամուլի ծառայությունից, Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։ ԱԽ քարտուղարը կարեւորել է ԱՄՆ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկիկ խմբում համանախագահող երկրի։ Հատուկ օգնական Հիլլն, իր հերթին, նշել է տարբեր մակարդակներում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման կարեւորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, ներդրումների եւ ֆինանսական աջակցության հնարավորությունները։ Կարեւորվել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին ու ոստիկանության համակարգի բարեփոխումներին։ Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ ընգծել են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կարեւորությունը։