Արմինֆո. Վաշինգտոնը չի խնդրում Երեւանին դադարեցնել առեւտուրը Թեհրանի հետ ։ Այս մասին մայիսի 15-ին Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող են ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները ազդել Հայաստանի վրա ։
Թրեյսին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն հասկանում է, որ հարավային սահմանը Հայաստանի համար շատ կարեւոր է առեւտրի եւ անվտանգության տեսանկյունից: <Մենք չենք խնդրում, որ Հայաստանը դադարեցնի իր առեւտուրը Իրանի հետ։ Մենք շահագրգռված չենք այդ երկրի եւ շատ կարեւոր հարեւանի հետ օրինական առեւտրին միջամտելու հարցում>, - ասել է դիվանագետը ։