Չորեքշաբթի, 15 Մայիսի 2019 12:59

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Արմինֆո. Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը: 

Beeline-ի Կապի թանգարանում ներկայացված են ինչպես ընկերության, այնպես էլ երկրում կապի զարգացման պատմությանը վերաբերող նյութեր։ Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության էվոլյուցիային, տեսնել կապի սարքեր՝ 19-րդ դարից սկսած մինչև ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ։ 

«Հայաստանում հեռահաղորդակցության զարգացումը շատ հետաքրքիր պատմություն ունի։ Մեր ընկերությունը կանգնած է թանգարանում ներկայացված այդ պատմության ակունքներում։ Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք այցելել մեր թանգարանն այս շաբաթ օրը, կամ գրանցվել շրջայցի, որոնք մեր ընկերության թանգարանում անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Կապի թանգարանը գործում է Երևան, Ազատություն 24/1 հասցեում։ Թանգարանը բաց է ուրբաթ օրերին և գործում է անվճար։ Այցի համար կարելի է գրանցվել՝ զանգահարելով +37410290523, +37443290523 հեռախոսահամարներին, կամ գրելով org@beeline.am էլեկտրոնային հասցեին։  

Առաջին անգամ «Թանգարանների գիշեր»-ը կայացել է Բեռլինում 1997 թվականին, իսկ այսօր  ակցիային մասնակցում են հազարավոր թանգարաններ ամբողջ աշխարհում։ Հայաստանն առաջին անգամ միացել է «Թանգարանների գիշեր» ակցիային 2005 թ-ին:
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի