Երեթշաբթի, 14 Մայիսի 2019 20:30
Ալեքսանդր Ավանեսով

Հայտնաբերվել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակը

Հայտնաբերվել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակը

Արմինֆո. 2019 թվականի մայիսի 14-ին ժամը 14:10-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից,  ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ էր:  Ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման  և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից: 

 

ՀՀ ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi  սարք,  լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:

 

Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի