Արմինֆո.Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել "Հովեր" երգչախմբի հիմնադիր և ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը: Այս մասին հաղորդել է պետական կոնսերվատորիայի մամուլի ծառայությունը։
Ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր երկու թեկնածու՝ նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյանը և ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը ստացել է 15 ձայն, Վաղարշակ Հարությունյանը ՝ 8 ձայն։