Արմինֆո.Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները տարհանել են շենքում գտնվող աշխատակիցներին. ոստիկանության կինոլոգիական ծառայությունը շենքում իրականացրել է պայթուցիկ սարքի հայտնաբերման աշխատանքներ: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: