Արմինֆո. Բելառուսում անցկացվող «Միլեքս-2019» սպառազինության և ռազմական տեխնիկայի 9-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով մայիսի 14-ին Մինսկ է մեկնել ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 14-ից 18-ը Մինսկում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդացուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին: