Արմինֆո.Beeline-ը տեղեկացնում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլի անցկացման մասին։ Վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսի 17-ին, ժամը 12։00-ին և կավարտվի մայիսի 22-ին, ժամը 8։59։59-ին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, համարները կտեղադրվեն ֆիքսված գնով։ Յուրաքանչյուր համար կվաճառվի այն հաճախորդին, ով առաջինը կդիմի այն գնելու համար։
Ավելի մանրամասն 033 կոդով պրեմիում համարների վաճառքի առաջին փուլի կանոններին հնարավոր կլինի ծանոթանալ մայիսի 15-ից մեր կայքում www.beeline.am
Այն հեռախոսահամարները, որոնք իրենց տերերին չեն գտնի առաջին փուլի ընթացքում, վաճառքի կդրվեն բաց աճուրդի միջոցով։