Արմինֆո.Մայիսի 8-ին և 9-ին «ԳեոՊրոՄայնինգե դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն), Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում, ՏԻՄ-երի հետ համատեղ իրականացրեց մի շարք միջոցառումներ՝ նվիրված մայիսյան եռատոնին։
Ինչպես տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը, տոնական միջոցառումների շրջանակում, մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում և Վարդենիս քաղաքում, ընկերության ղեկավարությունը և ներկայացուցիչները, նվերներ ու դրամական պարգևներ հանձնեցին Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների հարազատներին։ Թե՛ Գեղամասարում, և թե՛ Վարդենիսում, տոնական օրը եզրափակվեց հիշարժան միջոցառումներով։
Մայիսի 9-ին Արարատ քաղաքում և Արարատ գյուղում ևս «ԳեոՊրոՄայնինգե ընկերությունը կազմակերպել էր տոնական միջոցառումներ։ Դարձյալ ուշադրության կենտրոնում էին Մեծ Հայրենականի վետերանները, նրանց ընտանիքի անդամները, ազատամարտիկները, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկների հարազատները։
Իսկ ահա Սյունյաց աշխարհի Մեղրի և Ագարակ քաղաքներում տեղի ունեցավ տոնական շքահանդես։ «ԳեոՊրոՄայնինգե ընկերությանը պատկանող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատիե ղեկավարությունը հուշանվերներով և դրամական պարգևներով հյուրընկալեց Մեծ Հայրենականի վետերաններին։
«Հարգանքով, պատվով և սրտի թրթիռով, շնորհավորում եմ հաղթանակի օրվա առթիվ։ Հավերժ փառք հերոսներին, երախտագիտություն՝ մեր գլխավերևում խաղաղ երկնքի համար, խոնարհում՝ առանց պատերազմի սարսափի, առանց վախի և ցավի ապրելու իրավունքի համար։ Թո՛ղ ոչ մի սերունդ այլևս չտեսնի վիշտ, կորուստներ, թշնամու լուծ։ Թո՛ղ սխրանքները, խիզախությունը, արիությունը ոգեշնչեն մարդկանց, իսկ տոնը թողնի երջանկության արցունքներ և հուզիչ ուրախություն սրտերում ՝ միավորելով հոգիներըե,- շնորհավորական այս ուղերձով հանդես է եկել «ԳեոՊրոՄայնինգե ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։
Ավելի քան 10 տարի, «ԳեոՊրոՄայնինգե-ը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի օրը նշում է մեծ շուքով՝ այդ ամենի մասնակիցը դարձնելով Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերի ազգաբնակչությանը։
Հարկ է նշել, որ «ԳեոՊրոՄայնինգե-ն այս տարի հանդիսացավ նաև Երևանում անցկացված «Անմահ գունդե խորագիրը կրող միջոցառման հովանավորը։
«ԳեոՊրոՄայնինգե ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդե ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։
Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 12 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 միլիոն ԱՄՆ դոլարը։