Արմինֆո.ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկել է հանդես գալ 3-5 տարով որսն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ, ինչի շուրջ քննարկում է ծավալվել կառավարության նիստում:
Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Պետք է ուշադիր ուսումնասիրենք ոլորտը և բազմակողմանի նայենք խնդրին: Գիտեք՝ այսօր ամբողջ աշխարհում բնապահպանական հարցերն օրակարգի առաջին հորիզոնականներում են, եթե ոչ առաջինը: Հիմա մենք պետք է հասկանանք, որ այս առումով ունենք բացառիկ հարստություն, բայց, ցավոք, այդ բացառիկ հարստության մեծ մասը կամ առնվազն մի հսկա մասը գտնվում է ոչնչացման եզրին: Մենք պետք է կարողանանք մեր բոլորիս վերաբերմունքն այդ իրավիճակի նկատմամբ փոխելե:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է բնապահպանության նախարարին՝ առաջարկը դարձնել մանրակրկիտ քննարկման առարկա և ներկայացնել խնդրի լուծման արդյունավետ լուծումներ: Նիկոլ Փաշինյանը համակարծիք է եղել բնապահպանության նախարարի հետ այն առումով, որ այստեղ մշակութաբանական, և ընդհանրապես, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի խնդիր կա: