Արմինֆո. Բրյուսել այցի շրջանակներում նախատեսված չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել էարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բրյուսելում կկայանա Ալիեւ-Փաշինյան հանդիպում։
Անդրադառնալով չնախատեսված հանդիպման հնարավորությանն առնչվող հարցին՝ Մնացականյանը դժվարացել է ստույգ ասել, ևս մեկ անգամ ընդգծելով, որ նման հանդիպում չի նախատեսվում։ Մինչդեռ, ինքը՝ Փաշինյանը, մայիսի 8-ին կայացած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ չի բացառել Ալիեւի հետ զրույցը միջոցառման կուլուարներում։