Արմինֆո.Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինքի ստեղծման հարցը բազմակողմ քննարկման կարիք ունի։ Այդ մասին մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ։
Նրա խոսքով, Հայաստանի եւ Արցախի միջեւ խորը եւ ամուր կապը հիմնված է նաև այն սկզբունքի վրա, որ Լեռնային Ղարաբաղը մեր հայրենակիցների հայրենիքն է: ՙՀայաստանը եղել և մնում է Արցախի բնակչության պաշտպանության միակ երաշխավորը։ Մենք բավականաչափ միջոցներ ունենք Արցախի Հանրապետության անվտանգության երաշխիքների ապահովման համար՚, - նշել է նա։
Անդրադառնալով հակամարտության գոտում իրավիճակի սրմանը՝ նա ընդգծել է, որ վերջին օրերին առաջնագծում տեղի ունեցած միջադեպերը մտահոգություն են հարուցում, սակայն քայլեր են ձեռնարկվում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները վերահսկելու համար: Ընդ որում, արտգործնախարարը հավաստիացրել է, որ Երևանն ուշադիր հետևում է իրավիճակին։