Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է VTB-Transfer քարտերի օգտագործման հատուկ պայամաններ այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ստանում են դրամական փոխանցումներ արտերկրից:
Քարտը ստանալու համար անհրաժեշտ է, որ հաճախորդը մեկ անգամ այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնի հայտ և տեղում ստանա՝
Քարտը ստանալուց հետո հաճախորդը կարող է ստանալ դրամական փոխանցումներ, առանց տանից դրուրս գալու կամ աշխատանքի վայրից հետևյալ հարմարավետ տարբերակներից մեկի միջոցով՝
Բանկի մասնաճյուղերի աշխատակիցներն ուրախ կլինեն օգնել նոր հաճախորդներին, ովքեր դեռ չգիտեն, թե ինչպես օգտվել VTB-Transfer ծառայությունից` տեղում ցուցադրելով ծառայությունը:
Քարտին դրամական փոխանցման հաշվեգրման պահին, հաճախորդը ստանում է SMS-ծանուցում Կոնտակտային կենտրոնի կողմից և կարող է առանց միջնորդավճարի կանխիկացնել փոխանցված գումարը քարտից՝
Բացի այդ, VTB-Transfer քարտապանները կարող են օգտվել հետևյալ առավելություններից՝
Քարտի սպասարկման ամենամսյա միջնորդավճարը կազմում է ընդամենը 60 ՀՀ դրամ, եթե հաճախորդն ամեն ամիս ստանում է քարտին նվազագույնը 1 դրամական փոխանցում:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները կարող են ստանալ դրամական փոխանցումներ IntelExpress, MoneyGram, Convers Transfers, TelCell, Unistream և БЭСТ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով:
Մանրամասն տեղեկատվություն VTB-Transfer քարտերի վերաբերյալ կարող եք իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, և Կոնտակտային կենտրոնից 87-87 հեռախոսահամարով: