Արմինֆո. <Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց>-ն այլևս լեգենդար գեղասահորդուհու անունը չի կրի:
<Երեւանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցե-ը վերանվանեց «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցե-ի։Նախագիծը ներկայացրել է ավագանու «Լույսե խմբակցությունը>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Ինչպես ավելի վաղ գրել էր ԱրմԻնֆո-ն, Երևանի քաղաքապետարան առաջարկ էր ստացվել Երևանի ավագանու <Լույս> խմբակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանից՝ Խոջալուի ողբերգության հետ կապված Բաքվում ակնհայտ հակահայկական այլատյացության բնույթ ունեցող միջոցառումներին Ռոդնինայի մասնակցության առնչությամբ: