Արմինֆո. Հայաստանի կառավարության ղեկավարը մայիսի 8-ին մամուլի ասուլիսում սենսացիոն հայտարարություն է արել Ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ։ Նրա ասելով, նախկին իշխանությունը քաղաքական ասպարեզից հեռանալուց առաջ ոչնչացրել է Ազգային անվտանգության ծառայությունում պահվող նյութերը։
Փաշինյանի հավաստմամբ, այդ գործով ԱՊՀ-ում ծառայողական քննություն է ընթանում։ Նա չի մանրամասնել, թե խոսքը ինչ նյութերի մասին է: ՙԵս իրավաբան չեմ, եւ չեմ կարող իրավական գնահատական տալ կատարվածին, բայց կարծում եմ, որ այդ հանցագործությունը միջգերատեսչական բնույթի է՚, - ընդգծել է նա:
Շարունակելով թեման՝ ի պատասխան երկրում լյուստրացիայի հնարավոր անցկացման վերաբերյալ հարցին, Փաշինյանը մանրամասնել է. ՙԱզգային անվտանգության ծառայության արխիվի մեծ մասը ոչնչացված է, ի՞նչ լյուստրացիայի մասին կարող է խոսք լինել։ Ի՞նչ նկատի ունեք՝ խոսելով լյուստրացիայի մասին: Հրապարակել ԱԱԾ գործակալների ցուցա՞կը: Կարծում եմ, որ այդ մարդիկ նույնպես տուժել են՚: