


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրում է մեծ մամուլի ասուլիս, որի ընթացքում կամփոփի կառավարության ղեկավարի պաշտոնում իր մեկ տարվա գործունեության արդյունքները:
ՙՍիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում՚, - ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետը, հավելելով, որ ասուլիսին ուղիղ եթերում կարելի է հետեւել ժամը 10.30-ից:



