Արմինֆո.Անժելա Կժդրյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար: ՙՍիրելի լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն՚, - ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է նախարար Արայիկ Հարությունյանը:
Անժելա Կժդրյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը, մագիստրոսի աստիճան ստացել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Ներկայում Կժդրյանը մարքեթինգի ոլորտում մասնագիտանում է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրով: Աշխատել է որպես թղթակից ՙՄեդիամաքս՚ լրատվական գործակալությունում, IdeA հիմնադրամում համակարգել է հասարակայնության հետ կապերը, իսկ ՙԲրևիս՚ ընկերությունում աշխատել է որպես հաղորդակցության ավագ մասնագետ: