Արմինֆո.Մայիսի 7 - ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է ՙՀայաստան-Արցախ ռազմավարական դաշինք՚ համաժողովը, որի օրակարգում ընդգրկված է Հայաստանի և Արցախի միջև իրավական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հարցը։
Որպես համաժողովի անցկացման նախաձեռնող հանդես է եկել ՀՅԴ-ն: Համաժողովը կնշանավորի երկու հայկական պետությունների միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրման գործընթացի սկիզբը: Այնտեղ ընդունվելու է հռչակագիր, հաստատվելու է կազմկոմիտեն, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք ՝ ի պաշտպանություն Հայաստան - Արցախ ռազմավարական դաշինքի։
Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ անհնար է պատկերացնել Հայաստանն առանց Արցախի և Արցախը ՝ առանց Հայաստանի: Այս համախմբվածությունը ամրապնդում է հայկական կողմը՝ վստահություն ներշնչելով ապագայի նկատմամբ և բարձրացնելով անվտանգության մակարդակը։ Խորհրդարանի նախագահի խոսքով ՝ անցնելով պետականաշինության մեկ ճանապարհ՝ Հայաստանն ու Արցախը փորձի փոխանակում են իրականցնում, քննարկում մարտահրավերները, ունեն ընդհանուր տեսլական: Աշոտ Ղուլյանը հատկապես կարևորել է իշխանության օրենսդրական ճյուղերի կայուն համագործակցությունը, փորձագիտական հանձնաժողովների և համագործակցության հանձնաժողովի հանդիպումները, որի հերթական նիստը տեղի կունենա մայիսին Երևանում: