Արմինֆո. Մոսկվայի ՙՇերեմետեւո՚ օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով զոհվածների թվում հայեր եւ ՀՀ քաղաքացիներ չկան: Զոհվածների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ https://t.me/bazabazon/886 հղումով:
Ինչպես արդեն հաղորդվել է, Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 41 մարդ Է զոհվել: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից ։ Եվս մի քանի ուղեւորներ հոսպիտալացվել են ։ Ինքնաթիռում եղել է 78 մարդ։
ՙԱերոֆլոտ՚ ավիաընկերության Sukhoi Superjet-ը Մոսկվայից մեկնել է Մուրմանսկ կիրակի երեկոյան: Թռիչքից կարճ ժամանակ անց անձնակազմը հայտնել է տեխնիկական անսարքությունների մասին եւ վերադարձել օդանավակայան: Վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռը մի քանի անգամ հարվածել է գետնին, ինչից հետո կոտրվել են շասսիի հենասյուները, եւ այրվել են շարժիչները: Բարդ օդերեւութաբանական պայմանների պատճառով օդանավին հաջողվել է վայրէջք կատարել միայն երկրորդ անգամ: