Արմինֆո.Հայ հատուկջոկատայինները գավաթով են վերադարձել Չեչնիայից, որտեղ անցկացվել է ուժային ստորաբաժանումների մարտավարական հրաձգության 7-րդ բաց առաջնությունը: Այս մասին Արմինֆո-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։ Նրա ասելով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նույնպես ներկա է եղել մրցումներին ։
Մայիսի 1-ին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի եւ կառավարության մամուլի ծառայությունը հադորդել էչ, որ Գրոզնիի "Սաֆիա" հանդիսությունների պալատում հանդիսավոր պայմաններում ամփոփել են ուժային ստորաբաժանումների մարտավարական հրաձգության 7-րդ բաց առաջնության արդյունքները, որը նվիրված էր Չեչնիայի առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ահմադ Հաջի Կադիրովի հիշատակին: Առաջնությունն անցկացվել է ապրիլի 28-ից մայիսի 1-ը Գուդերմեսում, հատուկ նշանակության ուժերի ռուսական համալսարանի բազայի վրա: Մրցաշարին մասնակցել են հատուկ ստորաբաժանումների 350 մարտիկներ Չինաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Բելառուսից, ինչպես նաեւ Ռուսաստանի տարբեր անկյուններից: Մրցանակակիրների եռյակը եզրափակել են Կրասնոյարսկի երկրամասի ներկայացուցիչները, երկրորդ տեղում է ՙՎիտյազ- 604՚ թիմը, առաջին տեղում են Բելառուսի ՆԳՆ ներկայացուցիչները։ ՙՀաղթանակի կամքի համար սփոփիչ մրցանակ է ստացել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ՙԱ՚ վարչության թիմը՚,-ասվում է Չեչնիայի Հանրապետության վարչապետի եւ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: