Արմինֆո.Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը 2018 թվականին տնտեսել է 12 տոննա բենզին կամ 50 տոկոս: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել Է գերատեսչության ղեկավար Արայիկ Հարությունյանը։
"Այսօր մի հրապարակում կարդացի պետական հատվածում ծառայողական մեքենաների մասին, որոնց քանակը, իբր, չի կրճատվում։ Նշեմ, որ, օրինակ, 2018 թվականին Կրթության և գիտության նախարարությունում ծախսվել է 12 տոննա բենզին՝ 2017 թվականի 24 տոննայի դիմաց։ Այսինքն, տնտեսվել է 12 տոննա կամ 50 տոկոս ։ Ուղեւորությունները եղել են ըստ անհրաժեշտության, եւ աշխատանքը չի տուժել՚, - հաղորդել Է նախարարը ։