Arminfo.info



 Ուրբաթ, 3 Մայիսի 2019 17:45

Նիկոլ Փաշինյանն այսօր բարձրացրել է Եկեղեցու հարկման հարցը. մենք պետք է հասկանանք, թե ինչ մոտեցում պետք է ցուցաբերենք Հայ Առաքելական եկեղեցու գույքահարկի հարցում

Նիկոլ Փաշինյանն այսօր բարձրացրել է Եկեղեցու հարկման հարցը. մենք պետք է հասկանանք, թե ինչ մոտեցում պետք է ցուցաբերենք Հայ Առաքելական եկեղեցու գույքահարկի հարցում

Արմինֆո.Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի  նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: 

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ կաթողիկոսի հետ քննարկումների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով զբաղվելու համար: ՙԱյս առումով, կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ այս քննարկումների համատեքստում համադրենք եկեղեցի-պետություն հարաբերությունների մեր պատկերացումները այն նոր իրավիճակի համատեքստում, որ այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, կարիք չկա ասելու, թե մեզ համար ինչպիսի մեծ կարևորություն և դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը մեր ազգային ինքնության պահպանման խնդիրներն են, և սա եղել է մեր քաղաքական ուժի հիմնադիր ծրագրում դեռևս 2013 թվականից: Իհարկե, սա կարևորագույն առաջնահերթություն է մեզ համար, և այս առումով Հայ Առաքելական Եկեղեցու դերն առանձնահատուկ է և միշտ եղել է առանձնահատուկ: Բայց նաև կա խնդիր՝  հասկանալու, թե ինչքանով են մեր պատկերացումները նույնական ինքնության պահպանման առումով, և ինչ հարցեր կան այս համատեքստում, որ պետք է քննարկենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն աշխատանքային խմբի գործունեությունն արդյունավետ դարձնելու համար կարևորել է հարցերի խորությամբ քննարկումը՝ հասկանալու դրանք իրենց ամբողջության մեջ: «Անհրաժեշտ է գալ համատեղ որոշումների՝ որպես ելակետ ընդունելով մեր ազգային և պետական շահերը, այն խնդիրները, որ մենք այսօր առաջադրել ենք: Պետք է փորձել յուրաքանչյուր իրավիճակն այսօրվա մեջ հասկանալ և լսել բոլոր փաստարկները, որոշումների կայացումը թողնել հենց փաստարկներին, այսինքն՝ կամայական որոշումների դաշտից մենք պետք է դուրս գանք և հստակ փաստարկված, հիմնավորված որոշումներ կայացնենք: Մասնավորապես, ինչ վերաբերում է, օրինակ, կրթությանը. այս ոլորտում մեր օրակարգի հարցը, որ Մայր Աթոռն առաջարկել էր, Հայ Առաքելական Եկեղեցու պատմության հետ կապված հարցն է: Այստեղ առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է. արդյոք մենք տարբերակո՞ւմ ենք Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից, և եթե տարբերակում ենք, ինչո՞ւ ենք տարբերակում, և եթե տարբերակում ենք, ինչպե՞ս ենք տարբերակում, և այդպես շարունակ:

 

Հաջորդ խնդիրների խումբը վերաբերում է հարկային հարաբերություններին: Օրինակ, խնդիր կա անշարժ գույքի, գույքահարկի հետ կապված, և մենք պետք է հասկանանք, թե այստեղ ինչ մոտեցում ունենք: Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքն այս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, և արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք: Վեհափառ Հայրապետի հետ խոսակցությունների ժամանակ էլ ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այդ թեմային անդրադառնալու: Մանավանդ, երբ այսօր ընդլայնված քարոզարշավ ենք տանում՝ քաղաքացիներին կոչ անելով հարկեր վճարել, որովհետև այդ վճարված հարկերի արդյունքում է ձևավորվում և ձևակերպվում այն աշխատանքի ծավալը, որ կառավարությունը հնարավորություն ունի անելու: Մենք այստեղ պետք է հստակ ասենք, որ ունենք նաև Հայ Առաքելական Եկեղեցու աջակցության կարիքը, որպեսզի պետական այս ընկալումն ավելի ու ավելի խորն արմատավորվի մեր իրականության մեջ:

 

Եվ, փառք Աստծո, այսօր մեր այդ կոչը որոշակի արձագանք ստանում է: Ես ասել եմ, որ այս տարի պետական բյուջեի եկամտային մասն առնվազն 40 մլրդ դրամով  կգերակատարենք, ինչը հնարավորություն կտա բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձը, լրջագույն կապիտալ ծախսեր իրականացնել տարբեր ոլորտներում: Եվ ես կարծում եմ, որ այս տրամաբանությունը պետք է շարունակենք: Իհարկե, սկզբի համար 40 միլիարդը շատ լավ թիվ է, այսպես ասած, սովորական ռեժիմից դուրս, բայց այդ 40 միլիարդը, իհարկե, այն թիվը չէ, որ մեզ պետք է գոհացնի: Մենք այս ուղղությամբ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք: Եվ այս առումով նույնպես մենք պետք է այդ հարցերը քննարկենք:

 

Արձանագրելով, որ պայմանավորվում ենք անկաշկանդ բոլոր հարցերը քննարկել փաստարկների դաշտում՝ դարձյալ ուզում եմ ընդգծել, որ ինձ համար կարևոր  է ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարումը Հայաստանի Հանրապետությունում և ընդհանրապես հայության շրջանում, այլև ինձ համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում քրիստոնեական արժեքների արմատավորումը: Եվ ես կհամարձակվեմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական  հեղափոխությունը մեծ մասով հիմնված էր հենց քրիստոնեական արժեքների վրա: Եվ ինքս ինձ համար՝ որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, իմ կյանքում շրջադարձային եմ համարում այն կետը, երբ ես առիթ ունեցա ընթերցել և վերընթերցել Նոր Կտակարանը: Կարծում եմ, որ այն վարդապետությունը, որ այդտեղ դրված է, իսկապես, բոլոր առումներով, այդ թվում՝  պետական առումով հեղափոխական է, և դա այն բանաձևն է, որ Հայաստանի Հանրապետությանը, նրա քաղաքացիներին և ընդհանրապես մարդկությանը կարող է հասցնել երջանկության: Ես սա ասում եմ՝ արձանագրելու համար իմ վերաբերմունքը եկեղեցուն, իմ վերաբերմունքը քրիստոնեությանը, իմ վերաբերմունքը քրիստոնեական արժեքներին: Եվ ես համոզված եմ, որ այդ քրիստոնեական արժեքները կարող են ծառայել և պիտի ծառայեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հզորացմանը: Վեհափառ Տեր, կրկին ցանկանում եմ նշել, որ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Չգիտեմ՝ նախկինում այսպիսի ձևաչափ գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, բայց համոզված եմ, որ սա կարևոր հանգրվան է մեզ համար, որովհետև իսկապես հարցերին պետք է կառուցվածքային, կառուցակարգային լուծումներ տրվեն, որպեսզի յուրաքանչյուր հարց ունենա իր հստակ պատասխանը, յուրաքանչյուր որոշում ունենա իր հստակ բացատրությունը՝ առանց մութ անկյունների: Այնպես որ ես աշխատանքային խմբին հաջողություն եմ մաղթում: Իհարկե, աշխատանքային խմբի արդյունքները, բարձրացված հարցերը մենք ժամանակ առ ժամանակ կքննարկենք նաև մեր պարբերական հանդիպումների ընթացքում, բայց հույս ունեմ, որ նաև աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մենք ավելի շատ լուծումների մասին կլսենք, քան թե նոր առաջացած խնդիրների՚:

 

Իր հերթին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է.«Ողջունում և մեր օրհնությունն ենք բերում ձեզ: Մեր ուրախությունն ենք հայտնում Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորման նպատակով աշխատանքային խմբի առաջին նիստի գումարման առիթով:

 

Հայրենի պետության և մեր Եկեղեցու հարաբերությունների կանոնակարգման այս նոր ձևաչափը բարեպատեհ հնարավորություն է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրի և ժողովրդի»:

 

Վեհափառն իր խոսքում անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերություններին, կարևորել համագործակցությունը՝ թելադրված ազգային մեր շահերով ու գերակայություններով, ազգային ինքնությունը, ոգին, նկարագիրը պահպանելու հրամայականով: «Աշխատանքային այս խմբի գործունեության հետ կապված են դրական սպասումներ թե՛ հոգևորականության, թե՛ հավատավոր մեր ժողովրդի շրջանակում: Վստահ ենք, որ եկեղեցի-պետություն գործակցության ընդլայնումը պիտի նպաստի մեր ժողովրդի ազգային և հոգևոր կյանքի զորացմանը, գիտակից ու օրինապահ քաղաքացու ձևավորմանը, ընտանիքների ամրությանը, եկեղեցու պայծառությանը և պետության հզորությանը:  Մեր աղոթքն է, որ Տերը խաղաղ երկնքի ներքո բարօրություն ու բարգավաճում պարգևի հայրենի մեր երկրին և արդյունավորի մեր ժողովրդի և հայրենի իշխանությունների բոլոր ջանքերը՝ հանուն մեր հայրենիքի, մեր ազգային կյանքի առաջընթացի և շեն ու պայծառ գալիքի»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը  Կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը  
Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք "Սլավյանսկի բազար" միջազգային մրցույթին
Հայաստանի ԱԽ քարտուղարը Ռուսաստանին մեղադրել է Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համարՀայաստանի ԱԽ քարտուղարը Ռուսաստանին մեղադրել է Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համար
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը 96% - ից նվազել է մինչև 10%-ից պակաս. ԱԽ քարտուղարՀայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը 96% - ից նվազել է մինչև 10%-ից պակաս. ԱԽ քարտուղար
Բաքուն առայժմ չի արձագանքել սահմանին միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին. ՀՀ ԱԽ քարտուղարԲաքուն առայժմ չի արձագանքել սահմանին միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին. ՀՀ ԱԽ քարտուղար
ՀՀ ԱԽ քարտուղար. Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթըՀՀ ԱԽ քարտուղար. Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը
Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը Բաքվում COP29 գագաթնաժողովից հետո. ՀՀ ԱԺ պատգամավորԱդրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը Բաքվում COP29 գագաթնաժողովից հետո. ՀՀ ԱԺ պատգամավոր
ՀՀ օմբուդսմեն. Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերը կանխարգելելու ուղղությամբՀՀ օմբուդսմեն. Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ
Կալասը կփոխարինի Բորելին ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում. ԶԼՄԿալասը կփոխարինի Բորելին ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում. ԶԼՄ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին
Արդյո՞ք Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցվել էր Նոր Նորք համայնքի ղեկավարի այցը Ուկրաինայի Բուչա քաղաքԱրդյո՞ք Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցվել էր Նոր Նորք համայնքի ղեկավարի այցը Ուկրաինայի Բուչա քաղաք
Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախՀատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ
C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ումC360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր. աղբյուրՀայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր. աղբյուր
Քաղաքական գործիչ. Հայաստանի ներկայիս կառավարիչները, գործնականում, ոչ մի արտաքին քաղաքական օրակարգ չունենՔաղաքական գործիչ. Հայաստանի ներկայիս կառավարիչները, գործնականում, ոչ մի արտաքին քաղաքական օրակարգ չունեն
"Տանգո երկուսով են պարում". սենատորը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին
Հայաստանի պաշտպանության փոխնախարարը պատասխանել է <հրեայի նման>Հայաստանի պաշտպանության փոխնախարարը պատասխանել է <հրեայի նման>
Քանի՞ բռնի տեղահանված արցախցի է լքել Հայաստանը. ԱԱԾ տվյալներՔանի՞ բռնի տեղահանված արցախցի է լքել Հայաստանը. ԱԱԾ տվյալներ
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանից ստացված եկամուտների օրինականացման հերթական դեպքըԲացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանից ստացված եկամուտների օրինականացման հերթական դեպքը
Պետդեպարտամենտի զեկույց. Հայաստանի կառավարությունը լիովին չի համապատասխանում մարդկանց թրաֆիքինգի վերացման նվազագույն չափորոշիչներինՊետդեպարտամենտի զեկույց. Հայաստանի կառավարությունը լիովին չի համապատասխանում մարդկանց թրաֆիքինգի վերացման նվազագույն չափորոշիչներին
Ալեքսեյ Օվերչուկ. ԵԱՏՄ-ը և ԵՄ-ն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենաԱլեքսեյ Օվերչուկ. ԵԱՏՄ-ը և ԵՄ-ն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա
Հայաստանի նախկին վարչապետ. Եվրաինտեգրման հանրաքվեն հետապնդում է մեկ նպատակ՝ ռուսական ռազմակայանի դուրսբերում ՀայաստանիցՀայաստանի նախկին վարչապետ. Եվրաինտեգրման հանրաքվեն հետապնդում է մեկ նպատակ՝ ռուսական ռազմակայանի դուրսբերում Հայաստանից
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել զորամասում զինծառայողի հանկարծամահ լինելու առնչությամբՔննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել զորամասում զինծառայողի հանկարծամահ լինելու առնչությամբ
Ուզայ Բուլութ. Թուրքիան հպարտությամբ Եվրոպայի հետ կաներ նույնը, ինչ անցյալում՝ սեփական ոչ մահմեդական բնակչության հետՈւզայ Բուլութ. Թուրքիան հպարտությամբ Եվրոպայի հետ կաներ նույնը, ինչ անցյալում՝ սեփական ոչ մահմեդական բնակչության հետ
Ալեքսանդր Վուչիչը հաստատել է Ադրբեջանին սպառազինություն վաճառելու փաստըԱլեքսանդր Վուչիչը հաստատել է Ադրբեջանին սպառազինություն վաճառելու փաստը
Նոր աշխարհակարգի ձևավորումն իր առավել ցայտուն դրսևորումն է ստանում Մերձավոր Արևելքում, ինչը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև Հայաստանի համար. քաղաքագետՆոր աշխարհակարգի ձևավորումն իր առավել ցայտուն դրսևորումն է ստանում Մերձավոր Արևելքում, ինչը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև Հայաստանի համար. քաղաքագետ
Պաշտպանության նախարարությունը փոխում է նույն զորամասում եղբայրների ծառայության և վաղաժամկետ զորացրված զինծառայողների նկատմամբ հետևանքների կիրառման պայմաններըՊաշտպանության նախարարությունը փոխում է նույն զորամասում եղբայրների ծառայության և վաղաժամկետ զորացրված զինծառայողների նկատմամբ հետևանքների կիրառման պայմանները
Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը, որն իր հետ կբերի ջերմաստիճանի նվազում և ինտենսիվ անձրևներՀայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը, որն իր հետ կբերի ջերմաստիճանի նվազում և ինտենսիվ անձրևներ
Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր համակարգի կիրառման ժամկետները կհետաձգվեն. քաղաքապետՀասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր համակարգի կիրառման ժամկետները կհետաձգվեն. քաղաքապետ
Արամ Ա-ն Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԱրամ Ա-ն Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եթե Ռուսաստանն օգնության դիմի, դաշնակիցներն անմասն չեն մնաՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եթե Ռուսաստանն օգնության դիմի, դաշնակիցներն անմասն չեն մնա
Միլլեր. Վաշինգտոնը շարունակում է պահպանել շփումները Բաքվի և Երևանի միջևՄիլլեր. Վաշինգտոնը շարունակում է պահպանել շփումները Բաքվի և Երևանի միջև
ՏԿԵՆ-ն առաջարկել է օդաչուներին ազատել բանակ զորակոչվելուցՏԿԵՆ-ն առաջարկել է օդաչուներին ազատել բանակ զորակոչվելուց
Արենիում կանցկացվի ազգային խոհանոցի Արենիում կանցկացվի ազգային խոհանոցի "Տադի շորվա" փառատոնը
Արցախի ԱԺ խմբակցությունները Հայաստանի իշխանություններին մեղադրում են Ղարաբաղի հայերի նկատմամբ ատելություն սերմանելու համարԱրցախի ԱԺ խմբակցությունները Հայաստանի իշխանություններին մեղադրում են Ղարաբաղի հայերի նկատմամբ ատելություն սերմանելու համար
Հիմնական քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներն Իսրայելի իշխանություններին մեղադրել են Սուրբ հողում քրիստոնեական ներկայության դեմ համակարգված հարձակման համարՀիմնական քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներն Իսրայելի իշխանություններին մեղադրել են Սուրբ հողում քրիստոնեական ներկայության դեմ համակարգված հարձակման համար
Երևան-Ապարան մայրուղին ապաշրջափակվել է. գյուղացիները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետԵրևան-Ապարան մայրուղին ապաշրջափակվել է. գյուղացիները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ
Վարչական դատարանի աշխատակիցներին առաջարկվել է անցնել այլ աշխատանքի՝ մինչև իրենց աշխատավարձի հարցը լուծելըՎարչական դատարանի աշխատակիցներին առաջարկվել է անցնել այլ աշխատանքի՝ մինչև իրենց աշխատավարձի հարցը լուծելը
38–ամյա տղամարդը, խաբեությամբ ստանալով էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը, համակարգչային տեխնիկայի միջոցով 2,5 մլն դրամ է հափշտակել երեք քաղաքացուց38–ամյա տղամարդը, խաբեությամբ ստանալով էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը, համակարգչային տեխնիկայի միջոցով 2,5 մլն դրամ է հափշտակել երեք քաղաքացուց
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է Բաքվի բանտերում պահվող Արցախի 15 ներկայացուցիչների նկատմամբ շինծու գործերի քննության ավարտի մասինԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է Բաքվի բանտերում պահվող Արցախի 15 ներկայացուցիչների նկատմամբ շինծու գործերի քննության ավարտի մասին
Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ ՊորկետտաԿոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա
Արամ Գաբրելյանովը հայտնվել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթումԱրամ Գաբրելյանովը հայտնվել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթում
Հայաստանը պատրաստ է կրթաթոշակներ տրամադրել աշխարհի առաջատար համալսարաններում ուսանելու համարՀայաստանը պատրաստ է կրթաթոշակներ տրամադրել աշխարհի առաջատար համալսարաններում ուսանելու համար
Դեսպան. Ադրբեջանն շտապում է ամբողջությամբ ազատվել Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ մշակութային ժառանգությունիցԴեսպան. Ադրբեջանն շտապում է ամբողջությամբ ազատվել Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ մշակութային ժառանգությունից
Լոնդոնում հաջողությամբ է ընթացել Ռուբեն Փաշինյանի երկերի Լոնդոնում հաջողությամբ է ընթացել Ռուբեն Փաշինյանի երկերի "Տարակարծություն" ժողովածուի շնորհանդեսը
Կարծիք. Իսլամական աշխարհի նիզակի սայրը՝ ի դեմս Թուրքիայի, կմտնի Ռուսաստանի փափուկ փորատակը՝ Ադրբեջան Արևելյան նահանգով և ԴաղստանովԿարծիք. Իսլամական աշխարհի նիզակի սայրը՝ ի դեմս Թուրքիայի, կմտնի Ռուսաստանի փափուկ փորատակը՝ Ադրբեջան Արևելյան նահանգով և Դաղստանով
Երևանի քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը փողոցային առևտրի նկատմամբԵրևանի քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը փողոցային առևտրի նկատմամբ
Բոլորը՝ նախարարից մինչև վարչապետ, մեզ խաբում են. լարված իրավիճակ Երևան-Ապարան ավտոճանապարհինԲոլորը՝ նախարարից մինչև վարչապետ, մեզ խաբում են. լարված իրավիճակ Երևան-Ապարան ավտոճանապարհին
Օտարերկրյա լրագրողներն ու փորձագետները տագնապ են ազդարարում Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին պատերազմի նոր սպառնալիքների առնչությամբՕտարերկրյա լրագրողներն ու փորձագետները տագնապ են ազդարարում Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին պատերազմի նոր սպառնալիքների առնչությամբ
Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը կբացի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը կբացի "Ոսկե ծիրան" 21-րդ միջազգային կինոփառատոնը
ԱԱԾ-ը հիմքեր է ստեղծում Արցախի գործընկերներին իր շարքերում ներգրավելու համարԱԱԾ-ը հիմքեր է ստեղծում Արցախի գործընկերներին իր շարքերում ներգրավելու համար
Caucasus Heritage Watch-ն ահազանգում է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման դեպքերի 75 տոկոսով ավելացման մասինCaucasus Heritage Watch-ն ահազանգում է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման դեպքերի 75 տոկոսով ավելացման մասին
Փաշինյան․ Փաշինյան․ "իրական Հայաստանն" այն Հայաստանն է, որտեղ ժողովուրդն այլևս ուզում է ոչ թե տառապել և պայքարել, այլ պարզապես ապրել
Տոյվո Կլաարն արձագանքել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Ադրբեջանին ուղղված Հայաստանի առաջարկինՏոյվո Կլաարն արձագանքել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Ադրբեջանին ուղղված Հայաստանի առաջարկին
Հայ պարալիմպիկները փայլուն արդյունքներ են ցույց տալիս Թբիլիսիի մրցաշարումՀայ պարալիմպիկները փայլուն արդյունքներ են ցույց տալիս Թբիլիսիի մրցաշարում
ՊՆ-ում հերքել են թշնամական ապատեղեկատվությունըՊՆ-ում հերքել են թշնամական ապատեղեկատվությունը
"Հայաստան" խմբակցությունն արհեստական և աշխարհաքաղաքական իրողություններից կտրված է համարում ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի վերաբերյալ ԱԺ լսումները
Թուրք լրագրողուհի. Հայաստանը ճանաչել է Պաղեստինը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետոԹուրք լրագրողուհի. Հայաստանը ճանաչել է Պաղեստինը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո
Բարոնուհի Քոքս. Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հողը՝ պատմական հին Հայաստանը, այժմ մաքրվել է բոլոր հայերից՝ էթնիկ զտման իրական դեպքԲարոնուհի Քոքս. Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հողը՝ պատմական հին Հայաստանը, այժմ մաքրվել է բոլոր հայերից՝ էթնիկ զտման իրական դեպք
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"