Արմինֆո.Երեւանում անհետացած լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկը հայտնաբերվել է Նոյեմբերյանում: Այդ մասին Արմինֆո-ին հաղորդել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան աշխատակիցը։
Լեհ զբոսաշրջիկին գտել շնորհիվ այն հայտարարության, որը զետեղված է Լեհահստանի դեսպանույթյան ֆեյսբուքյան էջում և լայնորեն տարածվել է: Նրան ճանաչել է այսօր Նոյեմբերյանում Էքսկուրսիա անցկացնող Էքսկուրսավարներից մեկը։ ՙՄենք շատ ենք
տպավորված ենք հայ մարդկանց արձագանքներից: Չէինք սպասում, որ այս կարճ ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիների ջանքերով մեզ կհաջողվի գտնել Դանիել Օվչարեկին՚, - նշել է Լեհաստանի դեսպանատան աշխատակցուհին, հավելելով, որ շուտով կհրապարակվի տեղեկություն այն մասին, թե ով է գտել լեհ զբոսաշրջիկին։
Նշենք, որ լեհ զբոսաշրջիկը կորել էր մայիսի 1-ի ցերեկը, Երեւանում Լեհաստանի դեսպանատան անհետացման մասին տեղեկությունը տարածել էր նախօրեին երեկոյան: