Արմինֆո.<Ազգային համաձայնություն> կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ 1996 թ. իրեն խոշտանգելու դեպքի առթիվ:
<2019 թ. ապրիլի 3-ին իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ինձ խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննության առարկա են դառնալու և իրավաբանական գնահատականի են արժանանալու նաև 1996թ.- ին ՀՀ նախագահական ընտրությունները կեղծելու և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու հանգամանքները, որոնք նույնպես հանդիսանում են իմ հաղորդման առարկա:
Հ.Գ. Քանի որ քննիչի կողմից նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, ուստի այլ մանրամասնություններ այս պահին չեմ կարող հայտնել>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը: