Արմինֆո.Չկարգավորված բազմամյա հակամարտությունները մնում են հիմնական մարտահրավերները, որոնք խոչընդոտում են տարածաշրջանի կայունության եւ անվտանգության պահպանմանը: Բաքվում միջմշակութային երկխոսության 5-րդ համաշխարհային ֆորումի ժամանակ նման կարծիք է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Այդ առնչությամբ նա հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ շարունակվում է մնալ տարածաշրջանային անվտանգության ապահովման գլխավոր սպառնալիքը։
Նա չի հապաղել հերթական անգամ մեղադրել Հայաստանին <ադրբեջանական պատմական տարածքների օկուպացիայի մեջ>՝ մոռանալով նշել, որ
հայերը Ղարաբաղում ապրել են դեռ մինչև Ադրբեջանի ՝ որպես պետություն հայտնվելը ։
Միեւնույն ժամանակ, փորձելով ստանալ հասարակության աջակցությունը, եւ ինչ-որ կերպ արդարացնել այն անմխիթար վիճակը, որում հայտնվել է պետության բնակչությունը, որը լուրջ էներգառեսուրսներ ունի, Մամեդյարովը փորձել է հավաստիացնել, թե իբր Հայաստանը որեւէ նվաճումների չի հասել երկրի ներսում եւ շարունակում է մնալ <միգրացիայի, աղքատության, գործազրկության բարձր ցուցանիշով եւ որպես այս ամենի հետևանք՝ թույլ տնտեսությամբ և ցածր կենսամակարդակով երկիր>:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ պնդում է, որ պետք չէ սպասել, որ Հայաստանը կարող է մոտենալ կայուն զարգացման ինչ-որ ցուցանիշների: <Իրավիճակն այնպիսին է, որ արդեն Հայաստանում չեն հավատում երկրի ապագային, ինչով էլ բացատրվում է բնակչության արագ աճող արտահոսքը ։ Ավելին, այնտեղ չեն կարող գոնե մեկ փաստարկ բերել այն մասին, թե ինչի է հասել Հայաստանը ՝ Ադրբեջանին ու տարածաշրջանին պարտադրելով ղարաբաղյան հակամարտությունը>, - հավելել Է Մամեդյարովը:
<Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ կարծում ենք, որ այն պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքներին եւ օրենքներին համապատասխան՝ մեր սահմանների անխախտելիության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման պայմանով>,-ամփոփել է Մամեդյարովը: