Արմինֆո.Պետական պահուստային ֆոնդից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 79 մլն 574,8 հազար դրամ: Համապատասխան որոշում է կայացվել մայիսի 2-ին կառավարության նիստում:
Ինչպես նշված է փաստաթղթի տեղեկանք-հիմնավորման մեջ, միջոցներն ուղղորդվելու են հրդեհային եւ տեխնիկական անվտանգության պետական տեսչության հաստիքացուցակում գրանցված պետական ծառայողների եռամսյա աշխատավարձի եւ պարգեւավճարների վճարմանը եւ աշխատանքից ազատված պետական ծառայողների հետ վերջնական հաշվարկին: