Արմինֆո.ՀՀ կառավարությունը մերժել է <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը ՝ ուղղված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատժի խստացմանը ։
Ինչպես հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, պատգամավորներն առաջարկում են քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրա ոչնչացմանը կամ խեղմանը, ինպես նաև կենդանուն տանջանքների ենթարկելը: Տվյալ արարքը խորհրդարանականներն առաջարկում են պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Միևնույն ժամանակ, Արդարադատության նախարարը կարծում է, որ հարցը հստակեցում է պահանջում ։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գաղափարի առումով ընդունելի նախագիծ է: <Բայց չափանիշները պետք շատ հստակ լինեն, որ այնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, որ, օրինակ, մարդն իր բակում, ասենք, ծննդյան օրվա առիթով գառ է մորթել, գնանք քրեական գործ հարուցենք>,- ասել է նա: