Արմինֆո.ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ երկրների քաղաքների վարկանիշը, որոնք 2019 թվականի մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների ճամփորդությունների համար նախընտրելի ուղղություններն են:
Ռուսաստանում մայիսյան տոնական հանգստյան օրեր են՝ մայիսի 1-ից մինչեւ 5-ը եւ մայիսի 9-ից մինչեւ 12-ը:
Դեպի Ադրբեջան, Բելառուս եւ Ղազախստան տուրիստական ուղեւորությունները գլխավորում են մայիսյան տոներին ԱՊՀ երկրներ ուղեւորությունների վարկանիշային աղյուսակը:
Զբոսաշրջիկների համար նախընտրելի ԱՊՀ քաղաքների առաջին տասնյակում են Բաքուն Ադրբեջանում, Մինսկը Բելառուսում, Նուր-Սուլթանը Ղազախստանում, Երևանը Հայաստանում, Ալմաթին Ղազախստանում, Տաշքենդն Ուզբեկստանում, Բիշքեկը Ղրղըզստանում, Քիշնևը Մոլդովայում, Դուշանբեն Տաջիկստանում և Աշխաբադը Թուրքմենստանում:
ՏուրՍտատի տվյալներով ՝ զբոսաշրջիկները մայիսին ԱՊՀ քաղաքներ են ժամանում 3-5 օրով եւ օրական 60-ից 120 դոլար են ծախսում սննդի եւ կեցության համար: