Արմինֆո. Ռուսաստանը կողմ է գերիների փոխանակմանը ՙբոլորին՝ բոլորի դիմաց՚ սկզբունքով՝ հակամարտությունների գոտիներում վստահություն հաստատելու համար։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՙՄենք միշտ բոլոր իրավիճակներում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ հումանիտար լուծման օգտին՝ աճյունների փոխանակում, ռազմագերիների փոխանակում, պահվող անձանց փոխանակում՝ ՙբոլորին՝ բոլորի դիմաց՚ սկզբունքով։ Մենք կարծում ենք, որ դա կնպաստի վստահության մթնոլորտի հաստատմանը հակամարտությունների գոտիներում, լինի դա Մերձավոր արեւելքում, լինի դա Լեռնային Ղարաբաղում, լինի դա Ուկրաինայի հարավ-արեւելքում՚,- հայտարարել Է Լավրովը:
Հավելենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հումանիտար համագործակցության վերաբերյալ: