Արմինֆո.Առկա խոչընդոտների վերացումը թույլ կտա ավելացնել փոխադարձ առեւտրի ծավալները եւ ընդլայնել տնտեսական կապերը երկրների միջեւ: Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, փոխանցում է Tengrinews-ը։
Ղազախստանի վարչապետն իր ելույթում նշել է, որ համաշխարհային տնտեսության փոփոխականության ֆոնին զարգացման դրական դինամիկայի պահպանման համար անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը: Այսօր միության անդամ երկրների կողմից ակտիվ համատեղ աշխատանք է տարվում փոխադարձ առևտրում արգելքների վերացման ուղղությամբ։ Փորձը ցույց է տալիս, որ ի հայտ են գալիս նոր խոչընդոտներ, ինչն էլ իր հերթին հանդիսանում է զարգացման առավել սերտ տնտեսական հարաբերությունների զարգացման ցուցիչ։ ՙՄենք պետք է չնվազեցնենք տեմպերը՚, - ասել է Ասկար Մամինը: Ղազախական կողմը շեշտը դրել է ԵԱՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ինտեգրացիոն համագործակցության հարցերի կարգավորման կատարելագործման անհրաժեշտության , տարանցիկ փոխադրումներին հետևելու համակարգի ներդրման, մաքսային վարչարարության ուժեղացման, թվային առեւտրի զարգացման, տվյալների տարանցման ոլորտում Միության տարանցիկ ներուժի ավելացման վրա: ՙՓոխադարձ շահի, փոխզիջումների որոնման և բոլոր կողմերի շահերը հաշվի առնող արդյունավետ լուծումների մշակման սկզբունքների հիման վրա մեր փոխհարաբերությունների կառուցումն ակտիվորեն կնպաստի ԵԱՏՄ հետագա ամրապնդմանը՚, - ընդգծել է Մամինը։ ՙՄինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հիմնական պայմանը մեզ համար տնտեսական բաղադրիչի առկայությունն է՚, - ամփոփել է Ղազախստանի վարչապետը: