Արմինֆո. 1 մլրդ 255 մլն դրամ է տնտեսել Երեւանի քաղաքապետարանը գնման գործընթացների արդյունքում՝ 2018-ի հոկտեմբերից ի վեր: Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
<Խոսքը 273 գնումների մասին է, որոնց նախահաշվային արժեքի եւ գնման/մրցույթի պրոցեսի արդյունքում ձեւավորված գումարի տարբերությունը կազմում է նշածս թիվը>,-նշել է նա: