Արմինֆո.Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց <Սպայկա> ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ղազարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը:
Փաստաբանի խոսքով, դատարանը մերժել է նաև Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը՝ պարզաբանելով, որ հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Դավիթ Ղազարյանը ազատ լինելու դեպքում կարող է խոչընդոտել նախաքննությունը:
Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեն ապրիլի 5-ին հայտարարել էր, որ գյուղմթերքի խոշոր փոխադրող <Սպայկա>-ն չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ պետությանը պատճառելով 7 միլիարդ 36 միլիոն դրամի վնաս։ Դավիթ Ղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։